Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը
28.05.2013 | 22:27

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։
Համաժողովին մասնակցում են տարբեր մակարդակների քաղաքական գործիչներ, տնտեսական փորձագետներ և Սոմալիի կառավարության անդամներ։ Ավելի վաղ Լոնդոնում ներդրումային համաժողովի մասնակիցները խոստացել էին այս երկրի տնտեսության մեջ ներդնել 130 միլիոն դոլար։

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ